հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Թուֆենկյան հիմնադրամը Խերխանում տուն է վերանորոգել

Թուֆենկյան հիմնադրամը Խերխանում տուն է վերանորոգել

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը հետպատերազմական Արցախում շարունակում է ծավալել իր գործունեությունը: Այս անգամ կառույցի միջոցներով ու նախաձեռնությամբ վերանորոգվել է ԱՀ Մարտունու շրջանի Խերխան գյուղից Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Ստեփան Սեյրանյանի բնակարանը:

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Գրիգոր Բեդյանն ասել է, որ հիմնադրամի աշխատակիցները մեծ ուրախություն են ապրում, որ կարողացան իրենց նվիրատվությամբ հարատև դարձնել Արցախի ևս մեկ օջախի ծուխը: Մեզ հետ զրույցում զոհվածի կինը՝ Մարինե Սեյրանյանն ասել է, որ բնակարանը երկար ժամանակ գտնվում էր կիսակառույց վիճակում:
 

Բնութագրությունը հասանալի չէ

«Մինչ Արցախյան 3-րդ պատերազմը ապրում էինք մեր կիսակառույց բնակարանում: Պատերազմից հետո այդպես էլ չկարողացանք շարունակել վերակառուցման աշխատանքները: Այսօր ապրում ենք 5 հոգով՝ ես, երեք տղաներս ու հարսս: Շնորհակալ ենք «Թուֆենկյան» հիմնադրամին, որ իր օգնությունը ցուցաբերեց մեզ: Թող խաղաղություն լինի Արցախում, և այսպիսի բարեգործական ծրագրերը շարունակական բնույթ կրեն»,- ընդգծել է Մ. Սեյրանյանը:

  • Կիսվել: