շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ծանր վիճակում ենք, և այդ ծանրը կդառնա ծայրահեղ ծանր. ԱՀ առողջապահության նախարար

Ծանր վիճակում ենք, և այդ ծանրը կդառնա ծայրահեղ ծանր. ԱՀ առողջապահության նախարար

Իրավիճակը գնալով վատթարանում է, խնդիրները` խորանում: Այս մասին այսօր Արցախի Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում  ասել է ԱՀ Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը:

«Առաջին հայացքից, կարծեք, հեշտ է լսել՝ 219 օր։  Արդեն ամառ է, և երբ  հետադարձ հայացք ենք  ձգում, ապա Արցախի շրջափակումը սկսվեց  ձմռան  ցուրտ օրերից` աստիճանաբար շատ խոցելի դարձնելով  առողջապահության ոլորտը և՛ մեր բուժառուների, և՛ բժշկական անձնակազմի համար։
 
Բնական է, որ մենք ունենում ենք և կունենանք խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն։ Բայց դրանք ամեն օր փոխվում են,  ահագնանում: Բայց կարծում եմ, որ մինչև այժմ կարողացել ենք դրանք հաղթահարել,  փորձելու ենք նաև առաջիկայում` ի նպաստ մեր բուժառուների և հանրության: Ես տվյալ պահին չեմ կարող ասել, որ բավարար վիճակում ենք գտնվում, կարելի է  ասել, որ այն  ծանր է համարվում, և այդ ծանր վիճակը կդառնա ծայրահեղ ծանր»,-նշել է նախարարը:
 

  • Կիսվել: