հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տեղի կունենա «Ծննդաբերության հոգեբանությունը արտակարգ իրավիճակներում» ծրագրի քննարկում Արցախի ապագա մայրիկների հետ

Տեղի կունենա «Ծննդաբերության հոգեբանությունը արտակարգ իրավիճակներում» ծրագրի քննարկում Արցախի ապագա մայրիկների հետ

Հունիսի 3-ին, ժամը 11։30-ին (ընդամենը 1 օր՝ 15 տեղ), ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում (հիվանդանոցի մասնաշենք, 5-րդ հարկի դահլիճ) տեղի կունենա «Ծննդաբերության հոգեբանությունը արտակարգ իրավիճակներում» ծրագրի քննարկում Արցախի ապագա մայրիկների հետ։

Հանդիպումը նախատեսված է արտակարգ իրավիճակներում հղիության հոգեբանական առանձնահատկություններին և մասնակիցները ձեռք կբերեն ճգնաժամային իրավիճակների հաղթահարման վերաբերյալ գիտելիքների և գործնական քայլերի հմտություններ։
 
Ինչպես տեղեկացնում են ԱՀ Առողջապահության նախարարությունից, ելույթներով հանդես կգան Միշել Օդեն Մայր կենտրոնի հիմնադիր Աստղիկ Վարդանյանը և Էմպատիա կենտրոնի հոգեբան Անահիտ Լալայանը։
 
Գրանցումների և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել /096/-36-05-06 հեռախոսահամարին կամ գրել ՄՕՄ-ի սոց․ցանցի էջին։

  • Կիսվել: