շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՃՏՊ՝ Մարտունի քաղաքում. տուժել է մեկ քաղաքացի

ՃՏՊ՝ Մարտունի քաղաքում. տուժել է մեկ քաղաքացի

Փետրվարի 9-ին ժամը 16:10-ին ՆԳ նախարարության Մարտունու շրջանային բաժնի ոստիկանության հերթապահ մասում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունի քաղաքի Ազատամարտիկների փողոցում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունը:
 
«Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ծառայողները պարզել են, որ ժամը 16:05-ի սահմաններում, նշված փողոցում Մարտունի քաղաքի 34-ամյա բնակիչ Դ. Ա.-ն, վարելով «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ, հարվածել երկաթյա էլեկտրասյանը և հայտնվել ճամփեզրից դուրս։
 
Պատահարի հետևանքով վերջինս ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ և շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժհաստատություն, այնուհետև հանրապետական բժշկական կենտրոն։
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
 
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը», - ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: