երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ճնշումների տակ տեղի ունեցող բանակցությունները չի կարելի անվանել երկխոսություն․ Սերգեյ Ղազարյանը՝ Բաքու-Ստեփանակերտ հանդիպման առաջարկների մասին

Ճնշումների տակ տեղի ունեցող բանակցությունները չի կարելի անվանել երկխոսություն․ Սերգեյ Ղազարյանը՝ Բաքու-Ստեփանակերտ հանդիպման առաջարկների մասին

ԼՂ կողմը չի մերժել Բաքու-Ստեփանակերտ հանդիպում անցկացնելու առաջարկը: Այդ մասին Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջի ժամանակ հայտարարեց ԼՂ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե որն է պատճառը, որ ԼՂ-ն հրաժարվեց ԱՄՆ միջնորդությամբ Բաքու-Ստեփանակերտ հանդիպում կազմակերպելու առաջարկից:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ այս ընթացքում ԼՂ կողմը տարբեր առաջարկներ է ստացել մի շարք երկրների ներկայացուցիչներից, միջազգային կազմակերպություններից նման հանդիպում կազմակերպելու մասով, և միաժամանակ ընդգծեց, որ կան «որոշ կարևոր էլեմենտներ», որոնք պետք է հաշվի առնել հանդիպում կազմակերպելուց առաջ:

ԼՂ ԱԳՆ ղեկավարը նաև կարծիք հայտնեց, որ ճնշումների տակ տեղի ունեցող բանակցությունները չի կարելի անվանել երկխոսություն կամ բանակցություն, և որպեսզի չստացվի երկխոսության իմիտացիա, պետք է բավարարվեն Լաչինի միջանցքի ապաարգելափկման, պարենի և առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրման գործընթացը վերականգնելու պահանջները, որպեսզի երևա, որ մոտեցում է փոխվում:

 

  • Կիսվել: