երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ճանապարհային ոստիկանության հետ կապված հարցերով տեղում դիմելը պետք է համաձայնեցնել հովհարային անջատման գրաֆիկի հետ․ Արցախի ՆԳՆ

Ճանապարհային ոստիկանության հետ կապված հարցերով տեղում դիմելը պետք է համաձայնեցնել հովհարային անջատման գրաֆիկի հետ․ Արցախի ՆԳՆ

Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ ճանապարհային ոստիկանության հետ կապված հարցերով տեղում դիմելու համար նախ անհրաժեշտ է ճշտել հովհարային անջատման գրաֆիկը:

Ինչպես նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ՝ հովհարային անջատումներով պայմանավորված, ճանապարհային ոստիկանության հետ կապված հարցերը, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման, վարորդական իրավունքի վկայական ստանալու համար և կամ այլ հարցերի դեպքում, նախ, ճշտել հովհարային անջատման գրաֆիկը և ըստ այդմ` պլանավորել այցը:

Ճանապարհային ոստիկանության վարչական շենքն ընդգրկված է 2-րդ խմբում:

Տեղեկատու հեռ.047-971331:

  • Կիսվել: