չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ճակատում որևէ փոփոխություն չկա բանակցությունների ընթացքում. Հովհաննիսյան

Ճակատում որևէ փոփոխություն չկա բանակցությունների ընթացքում. Հովհաննիսյան

Հակառակորդի զինտեխնիկայի կորուստների այսօրվա ամփոփած տվյալներ չունենք, բայց նախնական տեղեկություններով՝ առնվազն երկու տասնյակին մոտիկ կորուստ արդեն ունի հակառակորդը: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

՛՛Նախիջևանում համեմատաբար հանգիստ է, չկան մարտական գործողություններ՛՛,-ասաց նա:

Խոսելով այն մասին,  թե  Մոսկվայում ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններից հետո առաջնագծում ինչ իրավիճակ է՝ Հովհաննիսյանն ասաց. ՛՛Ինչ վերաբերում է հրթիռակոծմանը, բանակցությունների ընթացքում իմ աչքի առաջ մարտական գործողությունները բոլոր ճակատներում շարունակվել են՝ առանց տարբերության՛՛:

Նա նշեց նաև, որ գերիների մասով տեղեկություններ չունի:

Հովհաննիսյանն ասաց, որ ճակատում որևէ փոփոխություն չկա բանակցությունների ընթացքում, միջինը՝ նույն սաստկության մարտեր են ընթանում: 

Նա խոսեց երեկ Վարդենիսում խոցված ԱԹՍ-ների մասին և ասաց. ՛՛Երեկ Վարդենիսում խոցված ԱԹՍ-ները հետախուզական էին, կա մի հետաքրքիր բան՝ կան երկակի կիրառության ԱԹՍ-ներ՝ հետախուզական ու հետախուզահարվածային, և տարանջատելը շատ դժվար է՛՛:

  • Կիսվել: