հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Տարածքային ամբողջականության վերաբերյալ շարունակելու ենք բանակցային գործընթաց-խաղաղ պայքարը. ԱՀ նախագահ

Տարածքային ամբողջականության վերաբերյալ շարունակելու ենք բանակցային գործընթաց-խաղաղ պայքարը. ԱՀ նախագահ

Ամեն մի սանտիմետրի համար բանակը և կամավորականները կռվել են, դրա համար փառք ու պատիվ մեր հերոսներին: Այս մասին Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամ երիտասարդների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա նշել է, որ Արցախի դեմ պատերազմում էին ոչ միայն Ադրբեջանը և Թուրքիան, այլև 7000 վարձկան-ահաբեկիչներ: ՛՛Կռիվը հեշտ պայմաններում չէր, արդեմ պատերազմում էր ոչ միայն Ադրբեջանը, տարբերությունը շատ մեծ էր, Ադրբեջանին օգնում էին Թուրքիան, Պակիստանը, Իսրայելը՛՛,-ասել է նախագահը:

Հարությունյանի խոսքով՝ պատերազմի օրերին՝ ամեն օր, տասնյակ ինքնաթիռներ էին իջնում Ադրբեջանի օդանավակայանում՝ բերելով մեծաքանալ զենք-զինամթերք, իսկ մենք այդ ժամանակ ունեինք պատերազմից արդեն մի քանի ամիս առաջ շրջափակված վիճակ և բոլորովին միայնակ էինք:

ԱՀ նախագահը հավելել է, որ պատերազմից հետո Արցախում անվտանգության երաշխավորները դարձել են ռուս խախաղապահները, սակայն բանակցային գործընթացը շարունակվում է: Նա վստահեցրել է, որ օրակարգում որևէ փոփոխություն չկա, ԵԱՀԿ ՄԽ ազգերի ինքնորոշման իրավունքը շարունակում է մնալ որպես բազային կետ,  և իրենց պայքարը լինելու է դրա շրջանակներում:

Արայիկ Հարությունյանը նաև հավելել է. ՛՛Մեր օրակարգը՝ խաղաղության, պետք է արժանապատիվ օրակագ լինի, տարածքային ամբողջականության վերաբերյալ շարունակելու ենք բանակցային գործընթաց-խաղաղ պայքար՛՛:

Ըստ նախագահի՝ դա կարող է տևել տասնամյակներ, ուստի անհրաժեշտ է լուծել տեղահանվածների խնդիրները, պահպանել ԱՀ ժողովրդագրական դիմագիծը:

Արայիկ Հարությունյանն այս թեմայի շրջանակներում անդրադարձել է բնակարանաշինությանը և նշել. ՛՛Ինձ մեր տների շահառուները հարցնում են՝ հրաժարվու՞մ եք մեր բնակարաններից: Չէ, չենք հրաժարվում, բայց բանակցսային գործընթացը կարող է տասնամյակներ տևել, իսկ մեր նպատակը արցախցիների համար Արցախում արժանապատիվ ապրելու հնարավորություններ ստեղծելն է՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: