Թովմասյանը կոնգրեսական Փրեյսին խնդրել է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի գործողությունների վրա եւ թույլ չտալ նոր ցեղասպանություն
ԱՄՆ Կոնգրեսի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի համանախագահ Դեյվիդ Փրեյսի հետ:
Կողմերն անդրադարձել են Ադրբեջանի կողմից ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ առ այսօր շարունակվող միջազգային հումանիտար իրավունքի խախտումներին:
Հանդիպման ընթացքում Թագուհի Թովմասյանը բարձրաձայնել է, որ Ադրբեջանը շարունակում է իր հանցավոր եւ հայատյաց քաղաքականությունը՝ պարբերաբար կրակի տակ պահելով սահմանային բնակավայրերը եւ այսօր էլ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի սահմանին ռազմական տեխնիկա եւ զորք է կուտակել՝ պատրաստվելով հերթական ռազմական ագրեսիային։
Նա նաև Դեյվիդ Փրեյսին խնդրել է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի հանցագործ գործողությունների վրա, հետեւողական լինել իրավիճակի հետագա զարգացումներին եւ թույլ չտալ նոր ցեղասպանություն: