երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ստեփանակերտում տեղի է ունեցել հուշ֊երեկո նվիրված բանաստեղծ Վարդան Հակոբյանի հոբելյանին

Ստեփանակերտում տեղի է ունեցել հուշ֊երեկո նվիրված բանաստեղծ Վարդան Հակոբյանի հոբելյանին

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը մեկնարկել է Արցախի Հանրապետության օրհներգով: Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանի խոսքով՝ մեծանուն մտավորականի հոբելյանը նշվում նրա բացակայությամբ, սակայն բոլորիս սփոփանքը ականավոր գործչի թողած բազմիմաստ և հարուստ մտավոր ժառանգությունն է։

Нет описания.

«Հիրավի, հարուստ և բազմաժանր է Վաիդան Հակոբյանի թողած գրական-մշակութային ժառանգությունը։ Վարդան Հակոբյանի և մեր մտավորականության շնորհիվ է նաև, որ 1980-ական թվականներին մեր ժողովուրդը դարձավ ազգային հոգեբանության ու հոգևոր հարստությամբ ամբողջացած միասնություն և մեկ հայրենիք, ինչն էլ հանդիսացավ մեր ազգային հաջողությունների ուղեկիցն ու գրավականը: Իրողություն, որի կարիքն այսօր էլ մեծածես զգացվում է։ Այսօր մեր խոնարհումն ենք բերում նրա անմար հիշատակին»,-ասել է նախարարը:

Արցախի գրողների միության նախագահ Նորեկ Գասպարյանը նշել է, որ ընթերցելով Վարդան հակոբյանի ստեղծագործությունները՝ համոզմունք է ձևավորվում, բանաստեղծությունն ապաշխարանք է, շնորհված չարչարանք, ճանապարհ եզակիների համար:

Нет описания.

«47 տարի առաջ, երբ առաջին անգամ մտա «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրություն, ես ընդամենը 16 տարեկան էի, Վարդան Հակոբյանը՝ 28: Ինքն արդեն հայտնի, ճանաչված, ես նոր-նոր բանաստեղծության հետ մտերմացած, ինքը՝ վստահ ու պինդ, ես՝ երերուն ու համարյա անտեսիլ. ոգևորող հանդիպում էր, և ես այսօր 63 տարեկան եմ, Վարդան Հակոբյանը՝ 75: Մեր այդ հանդիպումից բազում տարիներ հետո, երբ թվում է՝ արդեն մոլորվել էինք մեր խախուտ ներկայի և մեզանից անընդհատ հեռացող ապագայի միջև, երբեմն բանաստեղծությունից հեռանալու փորձեր էլ էինք անում, խռովում երեխայի նման: Նույնիսկ մեր մտերիմները փորձում էին համոզել, որ անիմաստ է մեր չարչարանքն ու որոնումը, որ մեզ սպասող մեկը չկա: Դիմացանք, և համոզվելով համոզեցինք, որ առանց մեզ աշխարհը կձանձրանար, որ մեր մի այս բուռ, միակ երկրում էլ կա գիր, որ այստեղ արարվող բանը դուրս չէ Հայաստան աշխարհի բանաստեղծական կտավից»,-ասում է Ն. Գասպարյանը՝ խոսքն ամփոփելով Վ. Հակոբյանի տողերով.

«Իսկ Մայակովսկին, կամ Ուիթմենը որտեղից իմանան, թե ինչ երանություն է չճանաչված երկրի քաղաքացի և, առավել ևս բանաստեղծ լինելը…»

Տեսակապով Վարդան Հակոբյանի գրականությունն ու հայրենանվեր գործունեությունն արժևորող խոսքով է հանդես եկել Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, ինչպես նաև գրչընկերներ Մայր Հայաստանից ու Սփյուռքից:

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բանաստեղծ, գրականագետ Սոկրատ Խանյանը համոզմունք հայտնեց, որ Վարդան Հակոբյանն իր արժանի տեղն ունի հայ մեծանուն բանաստեղծների շարքում:

«Հպարտ ենք, որ ունենք Վարդան Հակոբյանի նման որդի՝ իսկական քաղաքացի, հայրենասեր, գիտական բանավեճերի մեջ առաջին ելույթ ունեցողը՝ ապացուցելով, որ արցախցին ևս կարող է ներկայացնել համահայկական գրականագիտական միտք»,-ասաց Սոկրատ Խանյանը: Երեկոն ուղեկցվել է Վարդան Հակոբյանի բանաստեղծությունների ասմունքով:

Нет описания.

Մայրաքաղաքի Մշակույթի և երիտասարդության պալատում մայիսի 25֊ին տեղի է ունեցել հուշ֊երեկո՝ նվիրված բանաստեղծ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան շարժման առաջամարտիկ և Արցախի Հանրապետության օրհներգի տողերի հեղինակ Վարդան Հակոբյանի 75-ամյակին:

 

  • Կիսվել: