Ստեփանակերտում տեղի է ունեցել երգիչ Արթուր Խաչենցի բացօթյա համերգը
Երեկ՝ հունիսի 24-ին, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բակում տեղի է ունեցել երգիչ Արթուր Խաչենցի բացօթյա համերգը:

«Մինչև 2020 թվականի պատերազմը նվագախումբը ոչ պետական կարգավիճակով համերգային ծրագրերով հանդես էր գալիս և' մայրաքաղաքում, և' Արցախի շրջկենտրոններում ու գյուղերում: Մեր առջև ծառացած բազում խնդիրներ կան։ Սակայն, վեր կանգնելով այդ ամենից, մենք կարողացանք այսօր կազմակերպել այս համերգը` ընդգրկելով նվագախմբի հիմնական ու հրավիրված անձնակազմին»,- նշել է Ա. Սարկիսյանը և ավելացրել, որ նվագախումբը պատրաստ է համերգային ծրագրով հանդես գալ թե' Հայաստանում, թե' արտերկրում:
Գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Լևոն Սարդարյանն իրազեկեց, որ բեմում նվագեց 31 երաժիշտ, բայց ցանկալի է` կոլեկտիվը համալրվի:
«Համերգի եզակիությունն այն է, որ ազգային երաժշտությունը ակադեմիական մակարդակով է ներկայացվել: Ծրագրում կոմպոզիտորների` նվագախմբերի համար գրված ստեղծագործություններն էին»,- ասել է Լ. Սարդարյանը:
Համերգին ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, երաժշտասերներ: