չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ստեփանակերտում սեղանի թենիսի մրցույթ կկազմակերպվի

Ստեփանակերտում սեղանի թենիսի մրցույթ կկազմակերպվի

«Հեռանկար» ՀԿ-ի նախաձեռնությամբ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Ստեփանակերտում կկայանա սեղանի թենիսի սիրողական մրցույթ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հեռանկար» հասարակական կազմակերպության PR մենեջեր Իզաբելլա Սարգսյանը:
 
«Ծրագիրը միտված է խթանելու ֆիզիկական կրթությունը, ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի մշակույթն Արցախում, ինչպես նաև երիտասարդների առօրյան ավելի հետաքրքիր ու արդյունավետ դարձնելուն։ Շարժումը կյանք է, որն ապահովում է մեր առողջ լինելը, իսկ սեղանի թենիսը ամենատարածված շարժուն խաղերից է:  16 և բարձր տարիքի բոլոր անձանց հրավիրում ենք մասնակցելու մրցույթին։ Այն կկայանա Ստեփանակերտի Ալեք Մանուկյան 12 հասցեում գտնվող սպորտդահլիճում», - նշեց Ի. Սարգսյանը և հավելեց, որ մրցույթին  մասնակցել ցանկացողները հայտադիմումը կարող են լրացնել  հետևյալ  հղումով:

  • Կիսվել: