հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստեփանակերտում պատրաստվող խնամքի բնական միջոցների պահանջարկը մեծ է. արտադրող

Ստեփանակերտում պատրաստվող խնամքի բնական միջոցների պահանջարկը մեծ է. արտադրող

Արցախի գիտական կենտրոնի քիմիական հետազոտական բաժնի լաբորատորիայի վարիչ Նարինե Գրիգորյանը Ստեփանակերտում պատրաստում է խնամքի բնական միջոցներ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում քիմիական գիտությունների թեկնածուն պատմեց, թե ինչպես առաջացավ խնամքի բնական միջոցներ պատրաստելու գաղափարը։

«Տարիներ առաջ ունեի դեմքի մաշկի վաղաժամ ծերացման խնդիր։ Սկսեցի հետաքրքրվել պատճառներով։ Եվ խնդրի լուծումը ինքս գտա բազմաթիվ ուսումնասիրություններից հետո։ Պարզեցի նաև, որ նման խնդիրներ շատերը ունեն, և գործի անցա։ Մտահղացման իրականացմանը աջակցել են ընտանիքիս անդամները, ինչպես նաև Հայկական բարեգործական ընդհանուր միությունը», - նշեց Ն. Գրիգորյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի խոսքով՝ շուկայի ուսումնասիրությունից հետո հասկացել է, որ նման խնամքի միջոցների պահանջարկը մեծ է, քանի որ մարդիկ սկսել են ավելի մեծ տեղ տալ բարձրորակ և արդյունավետ արտադրանքին։

«Ունենք 9 արտադրատեսակ՝ նրբաքսուքների, բալզամի, յուղի, լոսյոնի: Արտադրատեսականին նմանօրինակներից տարբերվում է նրանով, որ հումքը լրիվ բնական է, ունի յուրահատուկ բաղադրություն. կոնսերվանտներ և այլ քիմիական հավելանյութեր չի պարունակում: Վաճառքը հիմնականում իրականացնում ենք օնլայն տարբերակով: Պատվիրատուները 16 տարեկանից մինչև հասուն տարիքի կանայք են՝ նույնիսկ արտասահմանից», - հավելեց Ն. Գրիգորյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

 

  • Կիսվել: