ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստեփանակերտում «Պատերազմի աչքերը» խորագրով ցուցահանդես կկազմակերպվի

Ստեփանակերտում «Պատերազմի աչքերը» խորագրով ցուցահանդես կկազմակերպվի

Սեպտեմբերի 27-ին Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ Ստեփանակերտի պատկերասրահում տեղի կունենա լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի՝ «Պատերազմի աչքերը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:

«Ցուցահանդեսին կներկայացվեն լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում արված մոտ 100 լուսանկարներ։ Լուսանկարներում պատկերված են մեր ցավը, խորտակված ճակատագրերը, ապրելու վճռականությունը, ապագայի հանդեպ հավատն ու մեր ամուր տեսակի անքակտելի փաստը:

Այդ լուսանկարները կներկայացնեն փաստավավերագրական դեպքեր»,- «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում նշել է Համազգային հայ կրթական միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը և տեղեկացրել, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 12-ը:

  • Կիսվել: