երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ստեփանակերտում միջազգային գիտաժողով է կազմակերպվել

Ստեփանակերտում միջազգային գիտաժողով է կազմակերպվել

Այսօր՝ հունիսի 12-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում կազմակերպվել է միջազգային գիտաժողով՝ «Նորակազմ (չճանաչված) պետությունները պատերազմից հետո. խնդիրներն ու դրանց լուծման ուղիները» թեմայով:

Մինչ գիտաժողովը սկսելը՝ մասնակիցները թարմ ծաղիկներ են խոնարհել համալսարանի՝44֊օրյա պատերազմում զոհված ուսանողների հուշատախտակին:
 Բնութագրությունը հասանալի չէ
Միջազգային գիտաժողովի մասնակիցները այս օրը զոհված Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հիշատակը հարգել են 1 րոպե լռությամբ:
 Բնութագրությունը հասանալի չէ
Միջազգային գիտաժողովները ավանդական երևույթ են Մեսրոպ Մաշտոց համալսարանում, սակայն այսօրվա միջոցառումը առանձնանում է նրանով, որ առաջինն է հետպատերազմյան շրջանում։
 
Բնութագրությունը հասանալի չէ«Գիտաժողովը կնպաստի միասին մեր պետության առջև ծառացած խնդիրները վեր հանելուն, արժևորելուն և հնարավոր լուծումներ առաջարկելուն , ուստի ակնկալում ենք բոլորի ակտիվ մասնակցությունը քննարկումներին, որովհետև յուրաքանչյուրի կարծիքն այսօր շատ կարևոր է», - բացման խոսքով հանդես եկավ ՄՄՀ ռեկտոր, մ.գ.թ., ՄՄՀ պրոֆեսոր Դ.Ս.Գաբրիելյանը:
 
 
 
Բնութագրությունը հասանալի չէԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն իր խոսքում կրթությունն ու գիտելիքը համարեց այն կարևոր բաղադրիչները, որոնցով մենք կարող ենք ճանաչել տալ մեր երկիրը: «Գիտությունը սահմաններ չի ճանաչում և մեծ հաշվով աշխարհում բոլոր հաղթանակները, բոլոր հաջողությունները չափվում են գիտելիքով: Որտեղ կա պարտություն, այնտեղ կա գիտելիքի պակաս, և մեր պարտությունը պայմանավորված է եղել նախևառաջ կրթությամբ ու գիտությամբ», - ընդգծել է Լ. Ղարախանյանը:
 
Գիտաժողովին մասնակցել են նաև հյուրեր Մայր Հայաստանից:
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէԼրագրող, հեռուստամեկնաբան, կինովավերագրող Նաիրի Հոխիկյանը կարծում է, որ գիտությունը, ակադեմիական խոսքը կարևոր են, երբ դրանք իրականության մեջ իրենց ազդեցությունն են ունենում, և կարևորում է Արցախի իրականության մեջ հայ մարդկանց ապրելը:
 
«Մենք՝ ոչ զինվորականներս, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Արցախում հայեր ապրեն: Այն ապագան, որը մեզ՝ հայերիս է պետք, պետք է ներառի, բացի այսօրվա սահմաններից, Շուշին, Հադրութը՝ իրենց գյուղերով, առնվազն Քարվաճառը, Քաշաթաղը, որպեսզի մենք հասնենք դրան, իսկ մենք դրան պետք է հասնենք, քանի որ, մեր կամքից անկախ, թշնամին պատերազմի է պատրաստվում: Մենք պետք է այստեղ ապրենք, պետք է հնարավորինս զարգացնենք Արցախը, պետք է մեր գիտությամբ, կրթությամբ հասնենք նրան, որ մեր զորքը ապագա պատերազմներում ոչ թե կազմակերպված պարտություն կրի, այլ միասնական հաղթանակ», - գիտաժողովի ժամանակ ասաց Ն. Հոխիկյանը:
 
Լիագումար նիստը անց է կացվել 3 մասնախմբերում.
 
  1. Տնտեսագիտություն, Կառավարում, Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ,
 
  1. Իրավունք, Քաղաքագիտություն, Միջազգային հարաբերություններ, Տարածաշրջանագիտություն,
 
  1. Լեզվաբանություն, Գրականագիտություն, Մեթոդիկա, Մանկավարժություն, Հոգեբանություն:
 
Գիտաժողովում քննարկվել են տարածաշրջանի հումանիտար, տնտեսագիտական, սոցիալ-քաղաքական զարգացման արդիական հարցերը:

  • Կիսվել: