երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ստեփանակերտում կայացել է «Քինգզ Բենդ»-ի համերգը (լուսանկարներ)

Ստեփանակերտում կայացել է «Քինգզ Բենդ»-ի համերգը (լուսանկարներ)

Նախօրեին Sunrise Stepanakert մուլտիմեդիա արվեստի փառատոնի շրջանակում Ստեփանակերտի Պոլ Էլյուարի Տուն Ֆրանկոֆոնիայի Կենտրոնում տեղի է ունեցել «Քինգզ Բենդ»-ի համերգը։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ խմբում ներգրավված են պատանի երաժիշտներ Մհեր Բաբայանը, Ալեքս Վարսիյանը, Մարաթ Շահնազարովը, Լևոն Սարգսյանը և Նարեկ Թովմասյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Խմբի ղեկավար Գուրգեն Բաղդասարյանի խոսքով՝ պատերազմից հետո իր և ընկերների նպատակն էր ստեղծել խումբ և հանդես գալ հայկական երաժշտական կատարումներով՝ նպատակ ունենալով այդ կերպ պահպանել հայկական բազմադարյա մշակութային հարուստ ժառանգությունը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Պատերազմից հետո տղաների հետ միասին որոշեցինք ստեղծել խումբը և հանդես գալ հայկական երաժշտական կատարումներով:

Բնութագրությունը հասանալի չէ

«Քինգզ Բենդ»-ի գործունեությունն ուղղված է Արցախում մշակույթի պահպանմանն ու զարգացմանը: Քանի որ այսօր մենք ծանր ժամանակաշրջան ենք ապրում և կորցրել ենք մեր մշակութային ժառանգության բազմաթիվ գոհարներ, մեր խումբը փորձում է իր գործունեությամբ խթանել ունեցած մշակույթի պահպանմանն ու տարածմանը",֊նշել է խմբի ղեկավարը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Համերգին ներկայացվել են հայկական երգերի մշակումներ՝ «Արցախ»,«Կուզես», «Մեր սիրո աշունը», «Ախ, Նարե, Նարե», «Բինգյոլ»,«Մախմուր աղջիկ» և այլ երաժշտական կատարումներ, ինչպես նաև՝ անգլերեն, իտալերեն և ֆրանսերեն երգեր։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: