հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Ստեփանակերտում կայացել է «Դիզակի գույները» նկարչական սիմպոզիումի փակման արարողությունը

Ստեփանակերտում կայացել է «Դիզակի գույները» նկարչական սիմպոզիումի փակման արարողությունը

Այսօր՝ հուլիսի 12-ին, Ստեփանակերտի պատկերասրահում տեղի է ունեցել «Դիզակի գույները» նկարչական չորրորդ սիմպոզիումի մասնակից նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը։

Սիմպոզիումի մտահղացման հեղինակն է Գևորգ Ընծա Բաբախանյանը, որը նաև մեծ ներդրում ունի սիմպոզիումի իրականացման գործում:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մենք կհաղթահարենք դժվարությունները, և Արցախը, վստահ եմ, անպայման ոտքի կկանգնի: 18 նկարիչ 70 նկար նկարեցին մեկ շաբաթում։ Այս պարագայում խնդիրը քանակը չէ, այլ՝ որակը: Արցախում ամեն ինչը տեսնելով՝ այնպիսի էմոցիաներ էին առաջացել նկարիչների մոտ։ Եվ այդ ամենը շատ արագ և որակով հանձնվեց կտավին, ինչն ուղղակի զարմանալի է ոչ միայն ինձ, այլև բոլորի համար»,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց Գ. Բաբախանյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն իր խոսքում երախտագիտություն հայտնեց բոլոր նկարիչներին, որոնք այս 7 օրերի ընթացքում իրենց կտավներում արտացոլեցին Արցախ աշխարհը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Առաջին հայացքից թվում է, թե սա պլանավորված, ծրագրած միջոցառում է, բայց իրականում այս մտահղացման սկզբնաղբյուրը մեր ողբերգությունն է, այն ողբերգությունը, որի մեջ հիմա մենք ապրում ենք և դեռ կշարունակենք ապրել, մինչև այս նկարները բնօրինակով չստեղծվեն հենց Դիզակում»,- նշեց Լուսինե Ղարախանյանը:

«Դիզակի գույները» նկարչական սիմպոզիումն առաջին անգամ անց է կացվել 2017 թվականին, Հադրութում: Չորս տարվա մեջ առաջին անգամ սիմպոզիումը կայացավ Ստեփանակերտում:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մեր հույսը չի մարում, և հնարավոր է` 5-րդ սիմպոզիումն անցկացնենք նորից Դիզակում: Նախորդ տարիներին նկարչական սիմպոզիումների ժամանակ ստեղծվել է ավելի քան 150 աշխատանք. դրանցից փրկվել է 26-ը միայն։ Այդ կտավները մշտական ցուցադրության են ներկայացված Երևանում` «ԴԻԶԱԿ ԱՐՏ» մշակութային կենտրոնում», - մեզ հետ զրույցում ասաց «ԴԻԶԱԿ ԱՐՏ» մշակութային կենտրոնի համահիմնադիր Երազիկ Ավանեսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Դիզակի գույները» նկարչական չորրորդ սիմպոզիումի մասնակից նկարիչները ԱՀ ԿԳՄՍ նախարարի կողմից դիպլոմներ ստացան:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: