երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ստեփանակերտում կայացել է Բելգիայից ժամանած հայ պրոֆեսիոնալ երաժիշտների համերգը (լուսանկարներ)

Ստեփանակերտում կայացել է Բելգիայից ժամանած հայ պրոֆեսիոնալ երաժիշտների համերգը (լուսանկարներ)

Նախօրեին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում հնչեց դասական երաժշտություն Բելգիայից ժամանած թավջութակահար Սևակ Ավանեսյանի, ջութակահար Հրաչյա Ավանեսյանի ու Մայա Լեվիի կատարմամբ։

Համերգը բացեցին Սայաթ Նովայի անվան երաժշտական քոլեջին կից գիմնազիայի և Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի սաները:
Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ
Թավջութակահար Սևակ Ավանեսյանի համոզմամբ, եթե մարդ լսում է հայկական երաժշտություն, նա չի կարող հայ չմեծանալ, իսկ երբ լսում է թուրքական մուղամ իր հարսանիքին, ծնունդին, ինչ է հնարավոր սպասել նման մարդուց:
Բնութագրությունը հասանալի չէ
«Ես նկատեցի, ցավոք սրտի, որ Ստեփանակերտում մարդիկ ուղղակի թուրքական երաժշտություն են լսում հայերենով: Պարտադիր չէ Բախ և Մոցարտ լսել, կարելի է լսել մեր հայկականը, մեր էստրադան: Անհրաժեշտ է արգելել Հայատանում թուրքական ամեն ինչը: Մենք պետք է աշխատենք մեր լսած երաժշտության վրա, որ տարբերվենք թուրքերից, որպեսզի աշխարհին ցույց տանք, որ մենք նույնը չենք», -մեզ հետ զրույցում ասաց երաժիշտը։
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
 
ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն անդրադարձավ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում Կոմիտասի «Կռունկով» աշխարհին հուզած Սևակ Ավանեսյանի նվագին և նշեց, որ այդ օրերին նրա նվագը հավատ ու պայքարի ոգի ներշնչեց մեզ՝ արցախցիներիս:
Բնութագրությունը հասանալի չէ
 
«Շատ կարևոր է հիմա նվիրյալ հայերի մուտքն Արցախ, որովհետև մենք շրջափակված ենք և Ձեզ նման կարևոր մարդկանց այցը մեզ ոչ միայն ապրեցնում է, այլև ստիպում աշխատել, զարգանալ: Լավ մշակույթ ստեղծելու շնորհիվ մենք կարող ենք աշխարհը բերել այստեղ», - կարևորեց Լուսինե Ղարախանյանը:
Բնութագրությունը հասանալի չէ
 
ԿԳՄՍ նախարարը Բելգիայից ժամանած թավջութակահարին փոխանցեց նախարարության շնորհակալագիրը։ Նշենք, որ համերգից առաջ երաժիշտները վարպետաց դասեր անցկացրեցին քոլեջի դահլիճում։
Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: