Ստեփանակերտում կառուցվող առաջին արագ հավաքվող առանձնատան շինաշխատանքներն ավարտման փուլում են
Ստեփանակերտի Մհեր Մկրտչյան 3/1 հասցեում ավարտման փուլում են Հանրապետությունում կառուցվող հերթական արագ հավաքովի առանձնատան շինարարական աշխատանքները:
Այն մայրաքաղաքում առաջինն է։
«Բնակելի տան շինաշխատանքները սկսվել են ապրիլ ամսվա սկզբին։ Այն կլինի երեք սենյականոց՝ նախատեսված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքի համար: Ներկայումս իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ»,-«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԱՀ քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը` մանրամասնելով` առանձնատունը շահագործման կհանձնվի հաջորդ ամսվա սկզբին։
Շինարարական աշխատանքները կատարվում են ԱՀ կառավարության ֆինանսավորմամբ, կապալառուն «Տարմա» ՍՊ ընկերությունն է: