չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ստեփանակերտում Կարապետ Քեպապճյանի հիշատակին նվիրված մարզական միջոցառում է կազմակերպվել

Ստեփանակերտում Կարապետ Քեպապճյանի հիշատակին նվիրված մարզական միջոցառում է կազմակերպվել

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի է ունեցել մարզական միջոցառում՝ նվիրված լիբանանահայ հասարակական գործիչ, միջին Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցիչ, Հայ սև գոտիների միության հիմնադիր, արևելյան մարտարվեստի վարպետ Կարապետ Քեպապճյանի հիշատակին:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման նախաձեռնությունը Արցախի «Ուշու Քունգ Ֆու» ֆեդերացիայինն էր, որին աջակցել է ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը:
 
Միջոցառումը սկսվել է Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանի կողմից հնչեցված  տերունական աղոթքով:
 
Ելույթով հանդես է եկել ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը:
 

«Կարո Քեպապճյանը տիտղոսակիր  հայ էր և  մեծ հումանիստ: Նրանով, անտարակույս, Արցախի սպորտային կյանքում նոր էջ է բացվել,  մեր աշակերտների կամքը, ոգին, մտածողությունն ու վարքագիծը փոխվել են, և շարունակվելու է փոխվել: Մենք Արցախում շարունակելու ենք պահել այն ավանդույթները, որոնց  արմատները դրել է Կարո Քեպապճյանը: Ես համոզված եմ, որ նրա հոգին ներկա է, տեսնում է իր հիշատակին նվիրված միջոցառումը: Նա ոչ միայն ընդօրինակման կերպար է ու վարպետ, այլև կշարունակի դաստիարակչական ու կրթական հզոր ներգործություն ունենալ մեր սաների վրա»,- ասել է Լ. Ղարախանյանը:
 
 
 
 
 
 
 
 
Կարապետ Քեպապճյանի ընկեր Արթուր Մոսիյանը մեզ հետ զրույցում նշեց, որ  մեծ վարպետը,  երկար տարիներ լինելով  Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ, ջանք ու եռանդ չի խնայել Արցախը  թե՛ սփյուռքահայերի, թե՛ օտարազգի ներկայացուցիչների համար ընկալելի, ընդունելի ու ճանաչելի դարձնելու համար:
 Բնութագրությունը հասանալի չէ
Միջոցառմանը «Ուշու Քունգ Ֆու» ֆեդերացիայի շուրջ 300 մարզիկների կողմից ներկայացվել են ցուցադրական ելույթներ՝ Քունգ Ֆու, Թաոլու, Սանդա ուշու, Տայչի, Վինգ Չուն, Ցի Գուն, Ֆայթ մարզաձևերից:
 
Ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, Կարապետ Քեպապճյանի ընտանիքի անդամները, ոլորտի ներկայացուցիչներ։

  • Կիսվել: