շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ստեփանակերտում հանրային տրանսպորտը կգործի խիստ սահմանափակ ծավալով՝ ընդամենը 2,4 %-ով

Ստեփանակերտում հանրային տրանսպորտը կգործի խիստ սահմանափակ ծավալով՝ ընդամենը 2,4 %-ով

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է․

«Պայմանավորված վառելիքի գերսղությամբ՝ հուլիսի 18-ից Ստեփանակերտում հանրային տրանսպորտը կգործի խիստ սահմանափակ ծավալով՝ ընդամենը 2,4%-ով՝ համեմատած շրջափակումից առաջ եղած ժամանակացույցի հետ։ Քաղաքային տրանսպորտի բոլոր ուղղությունները կդադարեն սպասարկվել՝ բացառությամբ Նոր Արեշ և Աջափնյակ թաղամասերի։ Նոր Արեշ երթուղու սպասարկումը կիրականացվի 15 երթով՝ ժամը 8։00-19։00, իսկ Աջափնյակ թաղամասի սպասարկման ժամերն են՝ 7։45, 8։20, 14։15, 17։30, 19։00։

Միջհամայնքային երթուղիները շարունակելու են սպասարկվել դեռևս գործող չվացուցակով»։

  • Կիսվել: