շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ստեփանակերտում բարձր ենք գնահատում Ձեր ջանքերը. Ստեփանակերտի քաղաքապետը՝ Մարությանին

Ստեփանակերտում բարձր ենք գնահատում Ձեր ջանքերը. Ստեփանակերտի քաղաքապետը՝ Մարությանին

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ծննդյան տարեդարձի առթիվ:

՛՛Հարգարժան Հայկ Հրաչյայի(Hayk Marutyan), ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ:

Ստեփանակերտում բարձր ենք գնահատում Ձեր ջանքերը՝ ուղղված հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների միջև փոխգործակցության խորացմանն ու հետպատերազմյան Ստեփանակերտի վերքերի ապաքինմանը: Թո՛ղ Բարձրյալը արժանին մատուցի Ձեզ, իմ լավ ընկեր: Աստված պահապան՛՛,-գրել է Ստեփանակերտի քաղաքապետը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց և Երևանի քաղաքապետի պաշտոնում դաշինքն առաջադրում է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:

  • Կիսվել: