երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ստեփանակերտում 81-ամյա բնակիչը նետվել է տան պատշգամբից և մահացել․ Արցախի ՔԿ

Ստեփանակերտում 81-ամյա բնակիչը նետվել է տան պատշգամբից և մահացել․ Արցախի ՔԿ

2022թ. փետրվարի 1-ին` ժամը 08:30-ի սահմաններում, 1941թ. ծնված Ժենյա Աբգարի Հարությունյանը կյանքին վերջ տալու նպատակով իրեն ցած է նետել իր տան՝ Ստեփանակերտ քաղաքի Իսակով 3/28 հասցեի պատշգամբից և մահացել:

Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչության ավագ քննիչը:

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր և կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար:

  • Կիսվել: