հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստեփանակերտի մի շարք փողոցներում գազի ժամանակավոր անջատում կլինի

Ստեփանակերտի մի շարք փողոցներում գազի ժամանակավոր անջատում կլինի

Ներմիացման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 13-ին ժամը 10:00-ից մինչև 12:00-ը և 10:00-ից մինչև 16:00-ը, կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի մի քանի հասցեների բնակիչ-բաժանորդների և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը։

Այս մասին տեղեկացրեցին «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունից և մանրամասնեցին, որ անջատում է նախատեսվում ժամը 10:00-ից մինչև 12:00-ը՝ Մադաթովի  և Դուդինի  փողոցներում, Մադաթովի և Դուդինի 1,2,3,4 փակուղիներում, Սարոյան 6, 8  հասցեներում: Իսկ ժամը 10:00-ից մինչև 16:00-ը՝ Նժդեհ 84, Վ.Սարգսյան՝ 18, 19, 20, 21, 22, Լուսավորիչ 31, Հակոբյան՝ 28, 27, Մամիկոնյան 17ա, Ստեփանյան՝ 18,20 հասցեներում և այդ փողոցներին հարող հիմնարկ-ձեռնարկություններում։

  • Կիսվել: