երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ստեփանակերտի մանկապարտեզի տնօրենը երեխաների՝ թխվածք ուտելու երազանքն անձամբ իրականացրեց տանն ունեցած վերջին ռեսուրսներով

Ստեփանակերտի մանկապարտեզի տնօրենը երեխաների՝ թխվածք ուտելու երազանքն անձամբ իրականացրեց տանն ունեցած վերջին ռեսուրսներով

 Ստեփանակերտի հ.3 մանկապարտեզի տնօրեն Լարիսա Վլադիմիրի Առստամյանը Արցախցի երեխաների՝ թխվածք ուտելու երազանքն անձամբ իրականացրեց տանն ունեցած վերջին ռեսուրսներով։ Այս մասին գրել է ԱՀ նախագահի խորհրդական, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Լուսինե Ղարախանյանի ֆեյսբուքյան գրառումը 

«Սա էլ երեխաների մանկությունը պաշտպանելու իր տարբերակն է։ Նաև մարդկային այս որակների միջոցով ենք հաղթահարելու անվերջություն թվացող այս ծանր իրավիճակը։ Եկե’ք իրար օգնենք, կիսվենք ունեցածով, հավատանք մեկմեկու և յուրաքանչյուրս մեր ձևով փրկենք իրար։ Պաշարված Արցախ։ Օր 242։ Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը ուշի_ուշով հետևող սադիստներ»,- գրել է։


  • Կիսվել: