շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի աշակերտները ներկայացել են անսամբլային կատարումներով

Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի աշակերտները ներկայացել են անսամբլային կատարումներով

Այսօր՝ մայիսի 22-ին, Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել համերգ, որի ընթացքում կրթօջախի սաները ներկայացրել են անսամբլային կատարումներ։

«Այսօրվա մեր համերգի նպատակն էր նաև ցույց տալ անսամբլի դերն ու նշանակությունը երեխաների երաժշտական զարգացման գործում։ Կարևոր է, որ երեխան ոչ միայն երգի, այլև լսի իր կողքի երգողին»,-Արցախպրեսի հետ զրույցում ասել է միջոցառման կազմակերպիչ, թեորիայի դասատու Իննա Գասպարյանը։

Համերգին երաժշտական դպրոցի աշակերտները ներկայացրել են հայ և արտասահմանյան դասական, էստրադային ստեղծագործություններ։

 

  • Կիսվել: