հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ստեփանակերտի կենտրոնական շուկան այսօր. Շրջափակում. օր 39-րդ

Ստեփանակերտի կենտրոնական շուկան այսօր. Շրջափակում. օր 39-րդ

Ստեփանակերտի կենտրոնական շուկան առաջվա նման մարդաշատ չէ. այցելուներ գրեթե չունի, աշխատողներն էլ իրենց անհանգստությամբ են կիսվում։

 Տիկին Մարոն, ով այս օրերին ձեռքի տակ ունեցածն է վաճառում, անկեղծանում է` ոչինչ առաջվանը չէ։
 
Нет описания.«Տարբեր տեսակի չորացրած մրգեր, երկու տեսակի ուրց, խոտաբույսեր...ահա այն ամենը, ինչ այսօր կարող եմ առաջարկել շուկա մտնողներին։ Մարդիկ առևտուր անելու տրամադրություն չունեն, վաճառելու առանձնապես բան էլ չկա,-պատմում է նա,- բայց հույսը դեռ չի մարել։ Երևի լավ կլինի»։
 
Գրեթե նույն տրամադրվածությամբ իր ձեռքով պատրաստած օղին ու գինին է վաճառքի հանել գյուղատնտես Գարիկը։
Нет описания.
«Առաջին պատերազմից հետո սկսեցի շուկա հանել իմ պատրաստած օղին, գինին, խաղողի հյութը։ Ունեմ չորս տարվա հնության գինի։ Մինչ շրջափակումը` պատկերն այստեղ այլ էր»,-«Արցախպրես»-ի թղթակցին ներկայացնում է գյուղատնտեսը։
 
Հարցին, թե խմիչք գնու՞մ են քաղաքացիները, կատակում է` սնունդ կա՞, որ հետն էլ օղի խմեն։
 
Տիկին Նարինեն էլ կանաչեղեն և չրեր է վաճառում։ Կանաչեղենը Իվանյան համայնքից երկու օրը մեկ գնում ու վաճառքի է հանում։
 
«Շրջափակման պայմաններում մեկ փունջ կանաչին 400 դրամով եմ գնում։ Այս իրավիճակով պայմանավորված` սնունդը պակասել է, գները` թանկացել։ Այդ ամենն էլ մեր հոգեվիճակն է խարխլում»,-ասում է նա։

  • Կիսվել: