Ստեփանակերտի բնակիչը 32 հատ վառելիքի ձեռքբերման կեղծ կտրոն է իրացրել․ հարուցվել է քրգործ
ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի 2002թ. ծնված բնակչի կողմից 2023թ. մարտի 21-ին, ԱՀ կառավարության որոշմամբ սահմանված վառելիքի ձեռքբերման կտրոնը իրացման նպատակով թվով 40 հատ կեղծելու և դրանցից 32 հատը իրացնելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
Նախաքննությունը շարունակվում է։