հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստեփանակերտ֊Շուշի ավտոճանապարհն ապահովվեց գիշերային լուսավորությամբ

Ստեփանակերտ֊Շուշի ավտոճանապարհն ապահովվեց գիշերային լուսավորությամբ

Րոպեներ առաջ Ստեփանակերտ֊Շուշի ավտոճանապարհն ապահովվել է գիշերային լուսավորությամբ։

«Արցախպրես»֊ի թղթակիցը տեղում ծանոթացել է կատարված աշխատանքին և զրուցել ԱՀ Քաղաքաշինության նախարարության կապիտալ վարչության տեխհսկիչ Անդրանիկ Սիմոնյանի հետ։

Բնութագրությունը հասանալի չէ

«Աշխատանքները սկսվել են մեկ ամիս առաջ։ Փողոցային լուսավորության ցանցը տեղադրվել է Ստեփանապերտից մինչև Լիսագոր ճանապարհահատվածում. ընդհանուր կազմում է 28 կմ հատված, որից 8,5 կմ֊ը՝ Ստեփանակերտ֊Շուշի ճանապարհահատվածը, արդեն լրիվությամբ պատրաստ է և միացված։ 240 հատ հենասյուն է տեղադրվել,վ համապատասխան քանակությամբ 100 ՎՏ հզորությամբ լեդ լուսատուներ։ Մնացած հատվածինն էլ նախատեսում ենք ավարտին հասցնել մոտ մեկ ամսվա ընթացքում։ Այս ճանապարհահատվածի լուսավորության ապահովումն, իհարկե, կարևոր նշանակություն ունի մեզ համար»,-նշեց Ա. Սիմոնյանը՝ հավելելով, որ նմանատիպ աշխատանքներ այս պահի դրությամբ ընթանում են նաև Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ճանապարհահատվածում՝ ընդգրկելով 35 կմ երկարությամբ ճանապարհահատված։

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ աշխատանքներին ներգրավված են «Արամե» ՍՊ, «Ալֆա տեխսերվիս» և «Հիդրոէներջի» կապալառու ընկերությունները։

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: