երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Սիրիացի ահաբեկչին գերեվարել է Վլադիմիր Բալայանի որդին՝  իր ընկերների հետ միասին․ Վահրամ Պողոսյան

Սիրիացի ահաբեկչին գերեվարել է Վլադիմիր Բալայանի որդին՝ իր ընկերների հետ միասին․ Վահրամ Պողոսյան

Սիրիացի ահաբեկչին այսօր գերեվարել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար, «Արցախի հերոս» Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանն՝ իր ընկերների հետ միասին: Այս մասին գրում է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Յուսեֆ Էլաաբեդ Էլհաջին անուն-ազգանունով ներկայացած ահաբեկիչը սիրիական Իդլիբ քաղաքից մի մեծ խմբավորման հետ նախ տեղափոխել են Թուրքիա, ապա՝ Բաքու: Ասում է՝ իր հետ եկածների մի մասն արդեն շեհիդ են:
Այս թափթփուկի պատմելով՝ ազերիներն ու թուրքերը շատ փող են խոստացել, բայց դեռ կոպեկ չեն վճարել:
Մնացածը՝ տեսանյութում»,-մասնավորպես գրել է նա։
 

  • Կիսվել: