հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Շվեյցարիայի նախագահը ԼՂ-ում հրադադարի հաստատման հարցում կարևորել է Ռուսաստանի դերը

Շվեյցարիայի նախագահը ԼՂ-ում հրադադարի հաստատման հարցում կարևորել է Ռուսաստանի դերը

Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կարևորել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման հարցում Ռուսաստանի դերը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նախագահն ասել է, որ ակնկալում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վաղը կայանալիք հանդիպման ժամանակ խոսել այդ թեմայի շուրջ։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հրադադարը, որը պահպանվում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, տեղի է ունեցել Ռուսաստանի շնորհիվ՛՛:

Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Ինյացիո Կասիսն էլ ասել է ՛՛Այդ թեման առաջնահերթություն է։ Մենք դա ներառել ենք մեր վաղվա օրակարգում և լիահույս ենք՝ հանդիպման ընթացքում կքննարկվի այդ հարցը՛՛:

 

  • Կիսվել: