շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Շուշի այցելած դեսպանները պետք է հաշվի առնեն, որ դա անօրինական այց էր Արցախի բռնազավթված տարածք. Արտակ Բեգլարյան

Շուշի այցելած դեսպանները պետք է հաշվի առնեն, որ դա անօրինական այց էր Արցախի բռնազավթված տարածք. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանում աշխատող այն դեսպանները, ովքեր մասնակցել են Շուշի քաղաք քարոզչական այցին, պետք է հաշվի առնեն, որ դա անօրինական այց էր Արցախի բռնազավթված տարածք:

Այս մասին թվիթերյան իր միկրոբլոկում գրել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

«Նրանք նաև պետք է խուսափեն պատերազմական հանցագործությունները­ արդարացնելու և տեղաբնիկ հայ ժողովրդի պատմությունը կեղծելու հարցում Բաքվին աջակցելուց»,- նշել է Բեգլարյանը։

  • Կիսվել: