հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շրջափակում, օր 100-րդ։ Չափար(լուսանկարներ)

Շրջափակում, օր 100-րդ։ Չափար(լուսանկարներ)

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չափար համայնքում, գյուղտեխնիկայով պայմանավ

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Չափարի համայնքապետ Վարդգես Սաղիյանը:

Нет описания.

Нет описания.

Нет описания.

«Քանի որ մեր համայնքի գյուղատնտեսական աշխատանքները կատարվում են հարևան Հաթերք, Գետավան, Զարդախաչ համայնքների  գյուղտեխնիկայով, այստեղ աշխատանքները մեկնարկում են հարևան համայնքներում դրանք ավարտելուց հետո։ Այդ  պատճառով էլ աշխատանքները սահմանված ժամկետից  ուշանում են: Համայնքի էլեկտրասյուները սարքին չեն: Ամենաթույլ քամուց անգամ  թաղամասերը զրկվում են լուսավորությունից: Վերջին շրջանում հովհարային անջատումներն էլ իրենց հերթին են խնդիրներ առաջացնում: Ջրի պաշարները քիչ են, մի կերպ է բոլորին ջուր հասնում:  Պլանավորել էինք բարեկարգման աշխատանքներ իրականացնել հանդիսությունների սրահում, հուշարձանի տարածքում, ակումբի համար անհրաժեշտ գույք ձեռք բերել, բայց, Արցախի շրջափակմամբ պայմանավորված, մեր բոլոր ծրագրերը խափանվել են»,-պատմել է Վ. Սաղիյանը:
Нет описания.
Համայնքապետի խոսքով՝ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն, իհարկե, ազդել է բնակիչների հոգեվիճակի վրա, բայց նրանք  շարունակում են ջանասիրաբար արարել իրենց հայրենի գյուղում: Բնակիչները հիմնականում ապահովված են աշխատանքով։

Нет описания.
«Գյուղում պարապ մարդ չեք տեսնի: Նրանց մեծ մասը գյուղատնտեսությամբ է զբաղվում: Պետք է նշեմ, որ պատերազմից հետո անասնագլխաքանակը կրճատվել է: Նախապատերազմյան շրջանում մոտ 700 գլուխ խոշոր եղջրավոր կենդանի ունեինք, իսկ այսօր  մնացել է մոտ 200-ը: Պատճառն այն է, որ կենդանիներն անցնում են թշնամու վերահսկողության տակ մնացած տարածքներ, իսկ այդպես անհնար է դառնում անասնապահության այդ ճյուղը զարգացնելը:  Մոտ 500 գլուխ ոչխար ունենք: Համայնքում զարգացած է մեղվաբուծությունը: Օրերս ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից մեղվաբուծությամբ զբաղվող տնտեսություններին  շաքարավազ է տրամադրվել»,-տեղեկացրել է մեր զրուցակիցը:
Нет описания.
Վ. Սաղիյանը իրազեկել է նաև, որ չափարցի բարերար Վարուժան Գրիգորյանի ջանքերով է կառուցվել համայնքի  մանկապարտեզը, համայնքապետարանը, հանդիսությունների սրահը, բուժկետը, ակումբը, գյուղի երիտասարդների համար որպես ժամանցի վայր ծառայող խաղասենյակը, ինչպես նաև ասֆալտապատվել են ներհամայնքային ճանապարհահատվածներ:
Нет описания.
Համայնքապետը վստահեցրել է՝ գյուղի յուրաքանչյուր բնակիչ իր հերթին փորձում է նպաստել ինչպես հարազատ ծննդավայր Չափարի, այնպես էլ՝ Արցախի հետագա զարգացման ու հզորացման գործին։ Այդ են վկայում նրանց համախմբվածությունն ու իրար օգնելու պատրաստակամությունը:

Нет описания.

որված,  գարնանացանի աշխատանքները սահմանված ժամկետներում չեն ավարտվում:

  • Կիսվել: