հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Շրջափակման աղետալի պայմաններում երեխաների խնամքը կազմակերպելը գրեթե անհնար է դառնում. անդրադարձ

Շրջափակման աղետալի պայմաններում երեխաների խնամքը կազմակերպելը գրեթե անհնար է դառնում. անդրադարձ

Սաթենիկ Գրիգորյանը մեկն է այն հազարավոր մայրերից, ովքեր Արցախի լիակատար շրջափակման հարուցած խնդիրների պատճառով մանկահասակ երեխայի խնամքի հարցում բախվում են ամենօրյա բազմաթիվ դժվարությունների։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ս. Գրիգորյանը, ով ապրում է Մարտունու շրջանի Աշան գյուղում, պատմել է շրջափակման դժվարությունների, խնդիրների ու պայքարելու իր բանաձևի մասին։

«Աստղիկս, փառք Աստծո, կերակրվում է մայրական կաթով, սակայն  այն սննդամթերքը, որն անհրաժեշտ է երեխայի աճի ու զարգացման համար (մրգեր, ձուկ և այլն), չկա,  ու վիտամինների  պակասը մնում է չլրացված։ Նոր է լրացել դստերս մեկ տարին։ Ճիշտ է,  մայրական կաթն անփոխարինելի է, սակայն անհրաժեշտ է նաև հավելյալ սնունդ։ Մեծ ցավ  է մոր համար, երբ  ստիպված է  սոցցանցերում գրառում կատարելով կաթնախառնուրդ կամ այլ սնունդ  ձեռք բերել բալիկի  համար, և  շատ հաճախ չենք էլ գտնում։  Երեխաս ունի ալլերգիկ ռեակցիաներ, ուստի տակդիրները  զգուշությամբ եմ ընտրում։ Ճիշտ է, որոշ քանակությամբ ձեռք եմ բերել,  բայց, շրջափակման շարունակականության դեպքում,  դժվար հերիքի։ Գրեթե անհնար է փոքրիկի խնամքն առանց դեղորայքի, հիգիենայի պարագաների։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: