Շոշում հրթիռակոծության հետևանքով վիրավորվածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր (լուսանկարներ)
Նախնական տվյալներով Ասկերանի շրջանի Շոշ համայնքում երեք քաղաքացիական անձ է վիրավորվել:
Վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Համայնքին հասցվել է նյութական մեծ վնաս: Մանրամասները ճշտվում են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, թե խաղաղ բնակիչ է զոհվել:
Ճշգրտված տվյալների համաձայն՝ Շոշ համայնքի բնակիչը ոչ թե զոհվել է, այլ վիրավորում է ստացել։