չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Շարունակվում են Ասկերանի շրջանի բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքները

Շարունակվում են Ասկերանի շրջանի բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքները

Շարունակվում են ԱՀ Ասկերանի շրջանի Նելսոն Ստեփանյան 10 Ե հասցեում գտնվող թիվ 1, 2, 3 բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքները։

Այս մասին տեղեկացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը։

  • Նոր կառուցվող թաղամասը բաղկացած է 3 մասնաշենքից՝ 38 բնակարանանոց, որից թվով 8-ը 3 և 4 սենյականոց, իսկ 15 բնակարանանոց երկու շենքերը 1, 2, 3, 4 սենյականոց։
  • Ներկա դրությամբ իրականացվում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքները։
  • Բազմաբնակարան շենքերը կառուցվում են Արցախի ներդրումային հիմնադրամի ֆինանսավորմամբ։
  • Շինարարությունը իրականացնում է «Էլնարտի» և «Գարանդ Ստրոյ» ՍՊ ընկերությունները։
  • Բազմաբնակարան շենքերը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև ընթացիկ տարվա վերջ։

Շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողությունը իրականացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը։

  • Կիսվել: