ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Շարունակվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնումը. Զախարովա

Շարունակվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնումը. Զախարովա

Ռուսական կողմը շարունակում է Հայաստանի և Ադրբեջանի հետ շփումները Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
Նրա խոսքով` մշտական կապ է պահվում Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահ զորակազմի հրամանատարության, Ռուսաստանի ԱԳՆ-ի և երկու կողմերի միջև։
 
«Շարունակվում է Լաչինի միջանցքի և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնումը», - նշել է նա:

  • Կիսվել: