Շահեն Մեղրյանի անվան ջոկատի 5 կամավորներ հետմահու պարգևատրվում են «Արիության համար» մեդալով․ Արցախի նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետական պարգևներ է հանձնել։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում։
Արայիկ Հարությունյանը «Արիության համար» մեդալով հետմահու պարգևատրել է Շահեն Մեղրյանի անվան ջոկատի կամավորներ՝ Գևորգ Կիրակոսյանին, Մխիթար Գրիգորյանին, Էրիկ Պողոսյանին, Հրայր Ասրյանին և Էդիկ Հայրապետյանին:
Ռազմական գործողությունների ընթացքում, ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար, նախագահ Արայիկ Հարությունյանը պետական պարգևներ է հանձնել՝ Վլադիմիր Բալայանի անվան կամավորական ջոկատի անդամներ Ալեքսեյ Բալայանին, Գարիկ Գալստյանին, Արթուր Մնացականյանին, Արմեն Բաղունցին, Արման Ղարիբյանին և Հարութ Խաչատրյանին: