Սեպտեմբերի 19-ից ի վեր ռուս խաղաղապահների ութ դիտակետ և 16 ժամանակավոր դիտակետ է փակվել. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Ղարաբաղի տարածքում: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:
՛՛Պահպանվում է Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը ՝ ուղղված արյունահեղություն թույլ չտալուն, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը:
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում կողմերի շփման նախկին գծի երկայնքով ռուս խաղաղապահների ութ դիտակետ և 16 ժամանակավոր դիտակետ է փակվել:
Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ճանապարհային ուղղություններով տեղադրվել է 13 հենակետ, այդ թվում 8-ը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ:
Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի էլեկտրա և գազամատակարարման վերականգնման աշխատանքները՛՛,-ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում: