երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սենատորները նամակ են հղել ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովին՝ Արցախի ականազերծման ծրագրի համար խնդրելով 2 մլն դոլար

Սենատորները նամակ են հղել ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովին՝ Արցախի ականազերծման ծրագրի համար խնդրելով 2 մլն դոլար

ԱՄՆ սենատորներ Քրիս Վան Հոլլենն ու Թոդ Յանգը ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովին նամակ են հղել`  խնդրելով 2 մլն դոլար հատկացնել 44-օրյա պատերազմից հետո Արցախի ականազերծման ծրագրին:

՛՛Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի հետևանքով կասետային ռումբերից, հրթիռներից և պայթուցիկ այլ զինատեսակներից առաջացած աղտոտվածությունը բարձր մակարդակի է հասել: Խիստ վտանգավոր զինամթերքը դեռևս գտնվում է տների մոտ, դրանք աղտոտում են ֆերմաներն ու փողոցները՝ առաջացնելով լուրջ հումանիտար ռիսկ:

Պայթուցիկ առարկաների ականազերծումը վճռորոշ է հակամարտության ժամանակ ավերված ենթակառուցվածքների վերակառուցումը շարունակելու համար՛՛,-ասված է նամակի մեջ:

Ըստ ամերիկացի սենատորների՝ երկու մլն դոլար հանգանակության շնորհիվ կակտիվանան ականազերծման աշխատանքները, ինչպես նաև՝ ընտանիքներին հնարավորություն կտրվի վերադառնալ իրենց կյանքին՝ չվախենալով պայթուցիկներից:

  • Կիսվել: