ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սամվել Բաբայանը սկզբունքորեն դեմ չէ Արցախում պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու և դրան անդամակցելու առաջարկին

Սամվել Բաբայանը սկզբունքորեն դեմ չէ Արցախում պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու և դրան անդամակցելու առաջարկին

Սամվել Բաբայանը սկզբունքորեն դեմ չէ Արցախում պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու և դրան անդամակցելու առաջարկին։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Բաբայանի մամուլի ծառայությունը․

«Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների հայտնում ենք, որ ս․թ․ մայիսի 18-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի՝ պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու և Սամվել Բաբայանին այդ մարմնի անդամ առաջարկելու գաղափարին «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը սկզբունքորեն դեմ չէ։

Առաջնորդվելով Արցախում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու մոտիվացիայով և նպատակով՝ Սամվել Բաբայանը պատրաստակամ է քննարկելու ստեղծվելիք մարմնի լիազորություններն ու գործառույթները»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ նախօրեին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն էր հանդես եկել Պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու առաջարկով: Նա նաեւ առաջարկել էր այդ կոմիտեում ընդգրկել Ռուբեն Վարդանյանին եւ Սամվել Բաբայանին:

  • Կիսվել: