կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սա պետք է օրինակ ծառայի բոլոր արժեքահեն երկրների, համայնքների ու առաջնորդների համար. Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային

Սա պետք է օրինակ ծառայի բոլոր արժեքահեն երկրների, համայնքների ու առաջնորդների համար. Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը շնորհակալությւոն է հայտնել Արցախի համար օգնություն ուղարկած՝ Ֆրանսիայի Փարիզ քաղաքի, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնների ներկայացուցիչներին:

՛՛Շնորհակալություն Ֆրանսիայի Փարիզ քաղաքի, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնների ներկայացուցիչներին, ովքեր Արցախի ժողովրդի համար այս ծանրագույն ժամանակահատվածում ուշադրություն են դարձրել մեր կարիքներին և հասել են Կոռնիձոր՝ իրենց սատարումը բերելու մեզ:

Սա պետք է օրինակ ծառայի բոլոր արժեքահեն երկրների, համայնքների ու առաջնորդների համար՝ խոսքից անցնելու գործի և կասեցնելու ալիևյան ռեժիմի կողմից Արցախի ժողովրդի ցեղասպանությունը՛՛,-իր ֆեյսբուքյան էջում գրել է նա:

 

 

  • Կիսվել: