հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Ռուսաստանը կա՛մ պետք է կատարի իր պարտավորությունները, կա՛մ հայտարարի՝ ի վիճակի չէ. Տիգրան Պետրոսյան

Ռուսաստանը կա՛մ պետք է կատարի իր պարտավորությունները, կա՛մ հայտարարի՝ ի վիճակի չէ. Տիգրան Պետրոսյան

Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը հայտարարել է, որ Ռուսաստանը, որը եռակողմ համաձայնագրի կողմ է, պետք է կատարի իր պարտավորությունները։

«Ռուսաստանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կողմ է, այլ ոչ թե միջնորդ։ Նա կա՛մ պետք է կատարի իր պարտավորությունները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժը, կա՛մ հայտարարի, որ ի վիճակի չէ կատարել իր պարտավորությունները և դիմի միջազգային հանրությանը։ Հակառակ դեպքում՝ Ռուսաստանը կկորցնի ողջ Հարավային Կովկասը։

Պուտինը պետք է ընտրի, եկել է որոշում կայացնելու ժամանակը...»,- Facebook-ում գրել է Պետրոսյանը։

  • Կիսվել: