երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ռուսական կողմի արձագանքը համաժողովրդական շարժմանն ի պատասխան ու ընդառաջ էր. ԱՀ պետնախարար

Ռուսական կողմի արձագանքը համաժողովրդական շարժմանն ի պատասխան ու ընդառաջ էր. ԱՀ պետնախարար

Ռուսական կողմի արձագանքը համաժողովրդական շարժմանն ի պատասխան ու ի ընդառաջում էր։ Համոզված եմ՝ ամենակարճ ժամկետում մենք ստանալու ենք բազմաթիվ արձագանքներ, ի վերջո՝ կոչերը և միջնորդությունները վերածվելու են գործնական քայլերի։ Այս մասին այսօր Ստեփանակերտում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

Նա հավելեց. ՛՛Միաժամանակ ականատես ենք լինում, որ տարբեր հարթակներում արվում են հայտարարություններ, որ մենք ունենք ամենատարբեր բացթողումներ բանակցային այս կամ այն գործընթացներում, որոնց ներգրավված է Հայաստանի Հանրապետությունը։

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չէ։ Արցախի ժողովուրդը ինքնորոշման իրավունքը վաստակել ու այն իրացրել է։ Արցախի ժողովրդի ճակատագրի տերը Արցախի ժողովուրդն է, և Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, ցանկացած զիջողական որոշում առ ոչինչ է՛՛։

  • Կիսվել: