երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ռուս սահմանապահները լրացուցիչ ուժեր կտեղակայեն ՀՀ-Ադրբեջան սահմանին. Բորտնիկով

Ռուս սահմանապահները լրացուցիչ ուժեր կտեղակայեն ՀՀ-Ադրբեջան սահմանին. Բորտնիկով

Ռուս սահմանապահները հայկական կողմի խնդրանքով կտեղակայեն լրացուցիչ ուժեր Հայաստան-Ադրբեջան սահմանին: Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջ նիստի ժամանակ, որն անցկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Բորտնիկովը, մասնավորապես, նշել է. ՛՛Ըստ ՀՀ սահմանամերձ անվտանգությունն ապահովելու մասին որոշման, Լեռնային Ղարաբաղում խաղաղություն ապահովելու միջոցառումների եւ հայկական կողմի խնդրանքով՝ ՀՀ-ում ԱԴԾ սահմանային վարչության կողմից հատկացվել են լրացուցիչ 188 զինծառայողներ եւ անհրաժեշտ քանակությամբ զինտեխնիկա:

Սահմանապահները կտեղակայեն հավելյալ ուժեր Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին: Ադրբեջանական կողմը տեղեկացվել է այդ առիթով, կազմակերպվել է գործընկերների հետ անհրաժեշտ փոխադարձ կապը՛՛:

Նա նաեւ հավելել է, որ անհրաժեշտ հարցերը Հայաստանի եւ Ադրբեջանի հատուկ ծառայությունների գծով փոխգործակցության, ինչպես նաեւ սահմանային ծառայությունների տեսանկյունից քննարկված են, իրականացվում է տեղեկատվության մշտական, ամենօրյա փոխանակում:

 

  • Կիսվել: