չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Ռուս խաղաղապահները մարդասիրական և բժշկական օգնություն են ցուցաբերել Հաթերքի բնակիչներին

Ռուս խաղաղապահները մարդասիրական և բժշկական օգնություն են ցուցաբերել Հաթերքի բնակիչներին

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում ՌԴ խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները և հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման ռազմական բժիշկները կազմակերպել են հումանիտար-բժշկական ակցիա:

Միջոցառման մասին տեղեկատվություն է տարածել ՌԴ ՊՆ-ն, փոխանցում է Panorama.am-ը։
 
Ըստ հաղորդագրության՝ գյուղի հիվանդանոցի մոտակայքում ռազմական բժիշկները տեղադրել են պնևմո-ծածկային մոդուլային դաշտային բժշկական կենտրոն՝ տեղի բնակիչներին որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար, որոնք արդեն սպասում էին ռուս ռազմական բժիշկների ժամանմանը:
 
«Մեր բնակիչությունը երեխաների և տարեցների հետ միասին շուրջ 1600 մարդ է: Ուենք չորս բժիշկ՝ երկու թերապևտ, երկու մանկաբույժ: Մենք, կարծես, գլուխ ենք հանում, բայց նեղ մասնագետների, հատկապես ակնաբույժի և ԼՕՌ բժշկի խիստ կարիք կա, պարզապես աղետալի ձևով»,-ասել է Հաթերք գյուղական շրջանային հիվանդանոցի ղեկավար Ալեք Մակյանը:
 
Ըստ ՌԴ ՊՆ-ի, ընդունելության ընթացքում հատուկ նշանակության ստորաբաժանման բժիշկները խորհրդատվական և որակյալ բժշկական օգնություն են ցուցաբերել գյուղի շուրջ երկու հարյուր հիվանդ բնակչի: Բացի այդ, բոլոր ցանկացողները կարողացել են թեստավորվել Covid-19- ի դեմ՝ բացված լաբորատորիայում անցնելով ՊՇՌ թեստ:
 
«Հաթերք բնակավայրի բնակիչները դիմել են մարդասիրական օգնության կենտրոնին: Այս բնակավայրի բնակիչներին մարդասիրական օգնություն, խորհրդատվական և բուժման կուրսեր տալու համար որոշվել էր տրամադրել ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջի բժիշկ, վնասվածքաբան, սրտաբան»,-ասել է բժշկական ստորաբաժանման ղեկավար Մարատ Խաթագովը:
 
Մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցներն էլ իրենց հերթին են ակցիա անցկացրել` բազմանդամ ընտանիքներին, բռնագաղթած անձանց և տեղի կարիքավոր բնակիչներին բաժանելով սնունդ, առաջին անհրաժեշտության իրեր, տաք հագուստ և մանկական խաղալիքներ:
 
«Այսօր ակցիային մասնակցել է 61 ընտանիք, որոնցից 30-ը բռնագաղթած են, 20-ը՝ մեծ ընտանիքներ՝ հինգ և ավելի երեխաներով, մնացած ընտանիքները հայտնվել են անբարենպաստ սոցիալական պայմաններում»,-ասել է Հումանիտար արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը:
 
Ընդհանուր առմամբ, մարդասիրական ակցիայի ընթացքում տեղափոխվել է յոթ ու կես տոննա բեռ:

  • Կիսվել: