երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ռուս խաղաղապահները ԼՂ դիտորդական կետերում մարտական պատրաստվածության ուսումնավարժանք են իրականացրել. ՌԴ ՊՆ (լուսանկարներ)

Ռուս խաղաղապահները ԼՂ դիտորդական կետերում մարտական պատրաստվածության ուսումնավարժանք են իրականացրել. ՌԴ ՊՆ (լուսանկարներ)

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են կատարել իրենց առաջադրանքները շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման հարցում, ինչպես նաև ապահովում են ավտոտրանսպորտի տեղաշարժի և ապրանքների տեղափոխման անվտանգությունը Լաչինի միջանցքով, տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից:

Ինչպես նշվում է՝ խաղաղապահները, ըստ ծրագրվածի, մարտական պատրաստվածությանն ուղղված միջոցառումներ են իրականացնում՝ ուսումնավարժանքներ անցկացնելով դիտորդական կետերի ուղղությամբ՝ հնարավոր հարձակումները հետ մղելու նպատակով:

Ազդանշանը ստանալուն պես խաղաղապահները պատրաստ են կարճ ժամկետներում զբաղեցնել սարքավորումներով նախապես համալրված պաշտպանական դիրքերը:

Նշվում է, որ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում անցած շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:  

 
 

  • Կիսվել: