հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռուս խաղաղապահները Արցախում նոր մեթոդով դիտակետի պաշտպանության վարժանք են իրականացրել

Ռուս խաղաղապահները Արցախում նոր մեթոդով դիտակետի պաշտպանության վարժանք են իրականացրել

Ծրագրային մարտական վարժանքների շրջանակում ռուս խաղաղապահները վարժանք են անցկացրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Սրխավենդ գյուղում` ուղղված հնարավոր խախտումների վերացմանը և դիտակետի անվտանգության ապահովմանը: Այս մասին գրում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

Ուսումնական կետերում վարժանքների ժամանակ խաղաղապահ զորակազմի սպաները զինծառայողներին հստակ ցույց են տվել նոր մարտավարական գործողություններ՝  տեղանքը լքելիս, սարքավորումներ բեռնելիս, հստակ վայրում տարբեր թաքստոցային միջոցներով մանևրելիս, ինչպես նաև պայմանական հակառակորդին արգելափակելիս:

Ուսումնական կետերից մեկում ստորաբաժանման հրամանատարներին ցույց են տրվել զինծառայողների` խախտումներ թույլ չտալու և դիրքի վրա  հնարավոր հարձակումը կանխելու օպերատիվ գործողությունները, իմիտացիոն միջոցների շնորհիվ:

«6 մարզավայրում և դրանցից յուրաքնչյուրում կան կետեր: Սկզբունքորեն, ընդգրկվում է Լեռնային Ղարաբաղի դիտակետերում անձնակազմի կողմից իրականացվող խնդիրների ամբողջ սպեկտրը: Զենքեր ձեռք բերելուց մինչև սնունդ պատրաստելը և անձնակազմի տեղակայումը: Այս դասընթացի վերջին փուլը անձնակազմի օպերատիվ գործողությունների, մարտական պատրաստվածության պահպանման խնդիրների վերաբերյալ համապարփակ վարժանքն է»,-ասել է Մարտակերտի շրջանի դիտակետում ռուս խաղաղապահների հետ դասընթացի ղեկավար Եվգենի Ստեպանովը:

Ռուսաստանի խաղաղապահ առաքելության զինծառայողները շարունակում են իրականացնել իրենց պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու, ինչպես նաև Լաչինի միջանցքի երկայնքով տրանսպորտային միջոցների, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխման անվտանգությունը պահպանելու իրենց խնդիրները:

  • Կիսվել: