չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ռուս խաղաղապահներն Արցախում ապահովել են խաղողի բերքահավաքի աշխատանքների անվտանգությունը

Ռուս խաղաղապահներն Արցախում ապահովել են խաղողի բերքահավաքի աշխատանքների անվտանգությունը

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն Արցախի շփման գծի մոտակայքում գտնվող 27 հա տարածքով 5 այգիներում ապահովել են ավելի քան 500 տոննա խաղողի բերքահավաքի աշխատանքների անվտանգություը: Այդ մասին լուրը հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:

Ըստ հաղորդագրության՝ արդեն մեկ ամիս ռուս խաղաղապահների ներկայությամբ բերքահավաք է Մարտունու շրջանի Ճարտար, Մաճկալաշեն, Ամարաս բնակավայրերի և Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի խաղողի այգիներում:
 
«Մեր խնդիրն է խաղողի բերքահավաքի ժամանակ ապահովել Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի հողագործների անվտանգությունը: Մաճկալաշենի վարչական ղեկավարը խնդրել է ռուս խաղաղապահ զորախմբին ապահովել սահմանազատման գծի մոտակայքում բերքահավաքի աշխատանքների անվտանգությունը: Տեղի բնակիչները իրենց պաշտպանված են զգում ռուս խաղաղապահների ներկայությամբ»,- ասել է խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Անդրեյ Ռեզնիկովը:
 
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ մի քանի օր առաջ Արցախի գինեգործներն իրենց առաջին բերքի մի մասը նվիրաբերել էին Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոցի երեխաներին: Այս դեպքում էլ խաղողի բերքահավաքի ժամանակ խաղաղապահներն ապահովել էին այգիների աշխատողների անվտանգությունը:
 
«Այսօր մենք սկսեցինք բերքահավաքը և այն հասցրեցինք մեր երեխաներին: Խաղաղապահները բերքահավաքի ժամանակ ապահովեցին մեր անվտանգությունը: Որոշեցինք առաջին բերքը կիսել մեր մանկատան հետ »,- ասել է գինու գործարանի ներկայացուցիչ Աննա Սարգսյանը:
 
Հաղորդագրության մեջ ասվում է, որ այս տարվա գարնանը ռուս սակրավորները մաքրել էին այդ տարածքները պայթուցիկ նյութերից՝ ապահովելով խաղողի այգիների անվտանգ խնամքը, ինչպես նաև ժամանակին բերքահավաքը:
 
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2,298 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1,937 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26,032 պայթուցիկ առարկա:

  • Կիսվել: