ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուս խաղաղապահներն Արցախից Հայաստան են տարհանել ՌԴ-ի 63 քաղաքացու, որոնցից 14-ը երեխա է

Ռուս խաղաղապահներն Արցախից Հայաստան են տարհանել ՌԴ-ի 63 քաղաքացու, որոնցից 14-ը երեխա է

Ռուս խաղաղապահներն Արցախից Հայաստան են տարհանել Ռուսաստանի ավելի քան 60 քաղաքացու։ Ռուս խաղաղապահների թելեգրամյան ալիքի հաղորդագրության համաձայն՝ «հունվարի 17-ին ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում իրականացվել է Ամանորյա տոներին Լեռնային Ղարաբաղ ժամանած ՌԴ քաղաքացիների տարհանում Հայաստանի տարածք»։ «Ընդամենը 63 մարդ, այդ թվում՝ 14 երեխա»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ արդեն 38 օր է՝ Ադրբեջանը կեղծ բնապահպանների միջոցով փակում է Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող Լաչինի միջանցքը։

 

 

  • Կիսվել: